«Բարսելոնան» և «Նապոլին» Եվրագավաթներում ընդամենը երկու անգամ են մրցել

Եվրոպա Լիգայի փլեյ-օֆֆում «Բարսելոնան» կխաղա «Նապոլիի» հետ՝ 1/8 եզրափակիչ դուրս գալու համար։

Նախկինում կատալոնացիներն ու նեապոլցիները ընդամենը երկու հանդիպում են անցկացրել՝ 2020 թվականին Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչում։

2020 թվականի փետրվարին գրանցվեց ոչ-ոքի (1:1), իսկ օգոստոսին, երբ մրցաշարը անցկացվում էր համաճարակի պատճառով դադարից հետո, «Բարսան» տանը հաղթեց (3:1) և դուրս եկավ քառորդ եզրափակիչ։

Առաջին հանդիպումները կանցկացվեն փետրվարի 17-ին, պատասխանները՝ 24-ին։ «Բարսան» առաջին խաղը կանցկացնի սեփական հարկի տակ:

«Բարսելոնան» այս պահին Լա Լիգայում 8-րդն է, «Նապոլին»՝ 4-րդը՝ Ա Սերիայում: