Սամուել Էտո՛Օ-ն դարձել է Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ

«Բարսելոնայի» և «Ինտերի» նախկին հարձակվող Սամուել Էտո՛Օ-ն դարձել է Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ:

«Ես այս օրը կհիշեմ մեծ հպարտությամբ։ Ես խորապես երախտապարտ եմ Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի նոր նախագահ ընտրվելու համար։

Յուրաքանչյուր ձայն արտացոլում է մեր ֆուտբոլային ընտանիքի էներգիան և ցանկությունը՝ մեր սիրելի մարզաձևը հասցնելու այնպիսի մակարդակի, որը նախկինում չի եղել»,- ոչ վաղ անցյալի նախկին հարձակվողի խոսքերն է մեջբերում Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի թվիթերյան էջը:

Էտո՛Օ-ն չորս անգամ ճանաչվել է Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստ: Նա խփած 118 գոլով հանդիսանում է Կամերունի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն: