Հայտնի են դարձել Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակիչի 15 մասնակիցները. Վերջին՝ 16-րդ մասնակիցը հայտնի կդառնա «Ատալանտա» – «Վիլյառեալ» խաղից հետո։
Բերգամոյում կայանալիք հանդիպումը հետաձգվել է հինգշաբթի՝ ձյան տեղումների պատճառով։ Այս երկու թիմերից մեկը կխաղա Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆում՝ կախված հանդիպման արդյունքից։
A խմբում առաջին տեղը զբաղեցրեց «Մանչեսթեր Սիթին» (12 միավոր), իսկ երկրորդը՝ ՊՍԺ-ն (11):
B խմբում հաղթեց «Լիվերպուլը»։ Յուրգեն Կլոպի թիմը հաղթել է բոլոր վեց հանդիպումներում և վաստակել 18 միավոր։ Երկրորդ տեղով՝ վերջին տուրում «Պորտուի» նկատմամբ տարած հաղթանակի (3:1) շնորհիվ «Ատլետիկոն» դուրս եկավ փլեյ-օֆֆ:
Մեկ այլ թիմ, որը հարյուր տոկոսանոց արդյունք ցույց տվեց, «Այաքսն» էր։ Թիմը հաղթել է C խմբում բոլոր հանդիպումներում։ «Սպորտինգը» ինը միավորով երկրորդ տեղով դուրս եկավ 1/8 եզրափակիչ:
D խմբի հաղթող դարձավ Մադրիդի «Ռեալը» (15 միավոր): Երկրորդ տեղի համար և փլեյ-օֆֆ դուրս գալու համար «Ինտերը» վաստակեց 10 միավոր։
E խմբում վեց հաղթանակով վստահ հաղթեց Մյունխենի «Բավարիան»: Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆում է նաև պորտուգալական «Բենֆիկան» 8 միավորով երկրորդն է և մեկ միավորով առաջ է «Բարսելոնայից»:
F խմբում «Մանչեսթեր Յունայթեդը» վաստակեց 11 միավոր և գրավեց առաջին տեղը։ Երկրորդ ուղեգրի տերը կորոշվի «Ատալանտա» – «Վիլյառեալ» դիմակայությունում։
G խմբից փլեյ-օֆֆ դուրս եկան «Լիլը» (11 միավոր) և «ՌԲ Զալցբուրգը» (10 միավոր):
H խմբից 1/8 եզրափակիչ դուրս եկան «Յուվենտուսը» (15 միավոր) և «Չելսին» (13):
1/8 եզրափակիչի վիճակահանությունը կկայանա դեկտեմբերի 13-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում։