Լերոյ Սանեն մեկնաբանել է «Բարսելոնայի» նկատմամբ տոնած հաղթանակը

«Բավարիայի» հարձակվող Լերոյ Սանեն Չեմպիոնների Լիգայի 6-րդ տուրում «Բարսելոնային» (3:0) հաղթելուց հետո ասել է, որ թիմը լավ է արել իր աշխատանքը։ Սանեն մեկ գոլ խփեց ու ճանաչվեց հանդիպման լավագույն խաղացող։

«Մենք իսկապես լավ հանդիպում անցկացրինք: Մենք հաջողությամբ աշխատեցինք միասին և ի վերջո հաղթանակ տարանք»,- մեջբերում է Սանեի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։