Չավին մեկնաբանել է «Բարսելոնայի»՝ Չեմպիոնների Լիգայից դուրս մնալը

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին նկարագրել է ակումբում տիրող իրավիճակը Չեմպիոնների Լիգայի 6-րդ տուրում «Բավարիայից» կրած պարտությունից (0:3) և Եվրոպա Լիգայում պայքարը շարունակելուց հետո:

«Շատ դժվար ժամանակներ են, բայց ես ցանկանում եմ լինել «Բարսայում»: Մենք աշխատելու ենք իրավիճակը շտկելու ուղղությամբ.

Եվրոպա Լիգան մեր իրականությունն է. Պետք է ընդունել դա և մրցել այս մրցաշարում, նույնիսկ եթե դա այն չէ, ինչին արժանի են երկրպագուները:

Ուզում եմ վստահեցնել «Բարսելոնայի» բոլոր երկրպագուներին, որ մենք շատ քրտնաջան աշխատելու ենք։ Սա պետք է մեր մեջ բողոք առաջացնի, շրջադարձային դառնա»,- ասել է մարզիչը։