Թոմաս Մյուլերը 50-րդ գոլն է խփել Չեմպիոնների Լիգայում՝ հավասարվելով Թիերի Անրիին

«Բավարիայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Թոմաս Մյուլերը բացեց «Բարսելոնայի» հետ հանդիպման հաշիվը (3:00, երկրորդ խաղակես) խմբային փուլի 6-րդ խաղում։

32-ամյա գերմանացին մրցաշարում խփեց իր 50-րդ գոլը։ Նա 8-րդ խաղացողն է, որը հատել է տվյալ նշագիծը և ռմբարկուների ցուցակում հավասարվել է յոթերորդ տեղը զբաղեցնող Թիերի Անրիին: