«Ռեալը» «Սանտյագո Բեռնաբեուի» խոտածածկը թարմ պահելու համար ստորգետնյա ջերմոց կկառուցի:
Այս նպատակին հասնելու համար մադրիդյան ակումբը 27 տարի ժամկետով ընդհանուր 225 միլիոն եվրոյի վարկ է վերցրել 1,53 տոկոս տոկոսադրույքով։
Այսպիսով, այս ստադիոնում հնարավոր կլինի տարբեր միջոցառումներ իրականացնել՝ չվնասելով խոտածածկը:
Այդ նպատակով Մադրիդի «Ռեալին» վարկ էր անհրաժեշտ, քանի որ ստորգետնյա ջերմոցի կառուցումն ի սկզբանե ներառված չէր ստադիոնի վերակառուցման նախագծում։