«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի՝ «Յանգ Բոյզի» դեմ խաղից առաջ կիսվել է իր մտքերով։
– «ՄՅու»-ն արդեն երաշխավորել է խմբում առաջին տեղը։ Առաջիկա խաղը ձեզ հնարավորություն կտա՞ դիտել պրակտիկայի կարիք ունեցող խաղացողների խաղը:
-Այո: Ցանկանում եմ հանդիպել նրանց, ովքեր չեն խաղացել «Քրիսթալ Փելասի» դեմ։ Եվ դա խելամիտ է, քանի որ առջևում շատ զբաղված շաբաթներ և ամիսներ են սպասվում։ Իսկ նախորդ մրցավեճում մենք բարձր ինտենսիվություն ցուցաբերեցինք։ Հեշտ չէ երեք օրը մեկ նույն կազմով խաղալ այս մակարդակում: Այսպիսով, ես կարող եմ տեսնել, որ ռոտացիայի մեջ որոշակի իմաստ կա:
Մենք ցանկանում ենք հաղթել. «Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է հաղթել, սա է մեր իդեալը։ Բայց այսօր դա մեզ համար այնքան էլ կարևոր չէ։ Ավելի կարևոր է որոշ խաղացողների իրենց դրսևորելու հնարավորություն տալը»,- ասել է Ռանգնիկը: