«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի «Բավարիայի» դեմ այսօր կայանալիք հանդիպման մասին:
««Բարսան» ավանդույթներով և Չեմպիոնների Լիգային մասնակցելու մեծ պատմություն ունեցող ակումբ է։ Մենք ուզում ենք ավելի հեռուն գնալ։ Սա այն հանդիպումներից է, որում դուք պետք է ցույց տաք ձեր հպարտությունը: Ցույց տվեք, թե ով եք դուք:
Վստահ եմ, որ այսօր՝ չնայած վատ եղանակին, բայց առանց արդարացման, «Բարսան» արժանապատվորեն կդրսևորի իր հպարտությունը»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:
«Բավարիա» – «Բարսելոնա» խաղը տեղի է ունենալու այսօր՝ Մյունխենում՝ Երևանի ժամանակով 23:55-ին: