«Ռեալը» պատմության առաջին ակումբն է, որը 1000 գոլ է խփել Չեմպիոնների Գավաթում/Լիգայում

Մադրիդի «Ռեալը» ՉԼ-ի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրի «Ինտերի» դեմ խաղում (2:0) խփեց մրցաշարում իր 1000-րդ գոլը՝ չհաշված ընտրական փուլերը։

Հոբելյանական գնդակը խփեց կիսապաշտպան Տոնի Կրոսը, ով 17-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը։ Մադրիդյան ակումբը պատմության մեջ առաջինն է, որը Չեմպիոնների Գավաթում/Լիգայում հատել է 1000 գոլի շեմը, հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Նշենք, որ «արքայական» ակումբը 1000 գոլը խփել է 455 խաղում: