«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը պատասխանել է այն հարցին, թե որքանով է իրատեսական իր թիմի հաղթանակը Չեմպիոնների Լիգայում:
«Արդյոք կարո՞ղ ենք հաղթել Չեմպիոնների Լիգայում: Հիմա դեռ վաղ է այդ մասին խոսել: Ես ընդամենը մեկ շաբաթ է, ինչ այստեղ եմ և մեկ խաղ եմ անցկացրել: Ակնհայտ է, որ նման ակումբով մենք ամբիցիոզ ենք բոլոր մրցաշարերում», – գերմանացի մասնագետին է ցիտում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի վերջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հանդիպելու է «Յանգ Բոյզին»: