Չավի. «Վերջին շրջանում «Բավարիան» ավելի ուժեղ էր «Բարսելոնայից»»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կիսվել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի «Բավարիայի» դեմ խաղից ունեցած իր սպասելիքներով։

«Ինչպես և բոլոր նրանք, ովքեր փորձում և գնում են մինչև վերջ, ես չեմ հասկանում «անհաջողություն» բառը: Հույս ունենք, որ կփորձենք հաղթել, գերիշխել, պահեր ստեղծել։ Կխոսենք, երբ խաղն ավարտվի։

Մենք աշխատում ենք, որպեսզի «Բարսելոնան» չզիջի Եվրոպայի որևէ այլ թիմի։ Մենք շատ աշխատանք ունենք անելու։

Պետք է համբերատար լինել, քանի որ մեկ օրում ամեն ինչ փոխել հնարավոր չէ։ Վերջին ժամանակներում «Բավարիան» ավելի ուժեղ էր, քան «Բարսան», բայց ֆուտբոլը միշտ ամեն ինչ փոխելու հնարավորություն է տալիս»,- 41-ամյա մասնագետին է ցիտում Diario Sport-ը: