«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռալֆ Ռանգնիկը խոստովանել է, որ ծրագրում է ռոտացիոն ռեժիմով հանդես գալ Չեմպիոնների Լիգայի «Յանգ Բոյզի» դեմ խաղում։
«Իհարկե, հնարավոր է, որ մի քանի թարմ խաղացող խաղադաշտ դուրս բերենք, քանի որ շաբաթ օրը մենք կունենանք հաջորդ հանդիպումը՝ հյուրընկալվելիս խաղալու ենք «Նորվիչի» հետ։
Հնարավոր է, մենք կխոսենք դրա մասին: Խնդիրն այն է, որ մենք կարող ենք օգտագործել միայն Չեմպիոնների Լիգայի հայտացուցակում ընդգրկվածներին։
Օրինակ՝ ես կցանկանայի թույլ տալ Ֆիլ Ջոնսին խաղալ չորեքշաբթի օրը՝ վնասվածքից երկար ապաքինվելուց հետո, բայց, ցավոք, նա չկա հայտացուցակում, ուստի պետք է ուշադրություն դարձնել այն խաղացողներին, ովքեր խաղալու հնարավորություն ունեն։
Հնարավոր է։ Չգիտեմ՝ խաղադաշտ դուրս կբերե՞նք 10 նոր խաղացող։ Վստահ չեմ, որ այս թիվը կներառվի հայտացուցակում, բայց մենք միանշանակ կարող ենք նոր խաղացողների հայտավորել»,- ասել է Ռանգնիկը:
«Յունայթեդը» կհյուրընկալի «Յանգ Բոյզին» վաղը՝ դեկտեմբերի 8-ին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին: