Լյուկա Էրնանդես. «Նա անհավանական մրցաշրջան անցկացրեց և պատմություն գրեց»

Պաշտպան Լյուկա Էրնանդեսը կարծում է, որ «Բավարիայի» իր թիմակից Ռոբերտ Լևանդովսկին պետք է ստանար «Ոսկե գնդակը»:

«Կարծում եմ՝ Լևանդովսկին արժանի է այս մրցանակին։ Նա անհավանական մրցաշրջան անցկացրեց և պատմություն գրեց:

Մեսսին հաջողության հասավ Արգենտինայի հետ, բայց նա այնքան կայուն չէր, որքան Լևանդովսկին»,- ասել է Էրնանդեսը kicker-ին տված հարցազրույցում: