Հայտնի է ակումբային ֆուտբոլում տարվա լավագույն մարզչի անունը

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) ընտրել է 2021 թվականի լավագույն ակումբային մարզչին։

Քվեարկության առաջին տեղը զբաղեցրել է Թոմաս Տուխելը, որը «Չելսիի» հետ հաղթել է Չեմպիոնների Լիգայի խաղարկությունում և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում։ Նա վաստակել է 230 միավոր։

Երկրորդը Պեպ Գվարդիոլան է «Մանչեսթեր Սիթիից» (55), իսկ լավագույն եռյակը եզրափակել էՀանս-Դիտեր Ֆլիկը (25), որն աշխատում էր «Բավարիայում»:

Լավագույն հնգյակում են նաև «Վիլյառեալի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին (15) և «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն (10):