Արգենտինայի հավաքականի և «Նապոլիի» նախկին ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան խոսել է Չեմպիոնների լիգայի 1/8-րդ եզրափակիչի «Նապոլի» – «Բարսելոնա» հանդիպման վերաբերյալ իր սպասումների մասին:
«Նապոլին» ներկայումս անցկացնում է ամենաբարդ մրցաշրջանը Աուրելիո Դե Լաուրենտիսի նախագահության 15 տարիների ընթացքում: «Բարսելոնայի» հետ խաղը շատ բարդ է լինելու: Հուսով եմ, որ Մեսսին չի խաղա իր լավագույն խաղն այսօր», – ասել է լեգենդար ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ լեգենդար արգենտինացին 1982-84թթ. անցկացրել է «Բարսելոնայում», իսկ 1984-91թթ.՝ «Նապոլիում»: