Լեո Մեսսի. «Ես երբեք չեմ ասել, որ լավագույնն եմ պատմության մեջ»

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին իր յոթերորդ «Ոսկե գնդակը» ստանալուց հետո կիսվել է իր մտքերով։

«Ես երբեք չեմ ասել, որ լավագույնն եմ պատմության մեջ։ Ես նույնիսկ չփորձեցի մոտենալ այս մտքին։ Այն, որ ինձ անվանում են պատմության լավագույններից մեկը, արդեն ավելի քան բավարար է։ Չէ՞ որ ես չէի էլ կարող նման բան պատկերացնել։

Սա ինձ չի հետաքրքրում, քանի որ կապ չունի՝ դու համարվում ես լավագույնը, թե ոչ։ Եվ ես երբեք չեմ ցանկացել լինել:

Ես երբեք չեմ սիրել կուռք լինել կամ խորհուրդներ տալ։ Ես պայքարել եմ իմ երազանքների համար։ Սկզբում երազում էի պրոֆեսիոնալ խաղացող դառնալ, հետո ամեն տարի պայքարում էի առաջադիմելու և նոր նպատակների հասնելու համար։

Այսպիսի պահերին մի քիչ հաջողություն կա. Ես հավատում եմ, որ Աստված որոշել է այնպես անել, որ այդ ամենը հասնի ինձ»,- ասել է Մեսսին France Football-ին տված հարցազրույցում: