Լիոնել Մեսսի. «Ես միշտ ուզում էի ինձ գերազանցել և չէի նայում, թե ինչ են անում մյուսները»

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին պատասխանել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի նկատմամբ ունեցած առավելությունը խփած գնդակների քանակով մեծացնելու մասին հարցին.

«Ես միշտ ուզում էի ինձ գերազանցել և չէի նայում, թե ինչ են անում մյուսները:

Ես ու Կրիշտիանուն տարիներ շարունակ հանդես ենք գալիս նույն առաջնությունում։ Դա հիանալի էր և օգնեց մեզ աճել ու զարգացնել մեր կարիերան: Բայց մենք իրար չէինք նայում։

Ես պարզապես ցանկանում էի շրջանցել ինձ և լինել լավագույնը, ոչ մեկից լավը դառնալու ցանկություն չունեի»,- ասել է Մեսսին France Football-ին տված հարցազրույցում։