Բրազիլացի լեգենդար հարձակվող Ռոնալդոն՝ «Վալյադոլիդի» նախագահ և համասեփականատեր, ասել է, որ նախկինում փորձել է ակումբ ձեռք բերել ՄԼՍ-ից կամ Անգլիայից:
«Ես գնացի Նյու Յորք, որտեղ հանդիպում ունեցա ՄԼՍ-ի ղեկավարի հետ, որը հստակ արտահայտեց իր դիրքորոշումը, որ առանց 70 միլիոն եվրոյի անելիք չունեմ։ Սա ստիպեց ինձ հրաժարվել նախագծից:
Հետո գնացի Լոնդոն՝ սպորտի մենեջմենթ ու սպորտային մարքեթինգ սովորելու։
Ես երկար ժամանակ ուշադիր նայեցի առաջնությանը, բայց ամեն ինչ չափազանց թանկ էր։ Պրեմիեր Լիգան հսկայական հաջողություն է գրանցում ամբողջ աշխարհում, ինչպես և Չեմպիոնշիփը, բայց դուք պետք է ունենաք 60 միլիոն ֆունտ ստեռլինգ: Ուստի հայացքս ուղղեցի դեպի Պորտուգալիա և Իսպանիա, որտեղ գներն ավելի մատչելի են։
Լսել եմ, որ հնարավորություն կա «Վալյադոլիդը» ձեռք բերելու։ Բանակցությունները տևեցին մեկ շաբաթ, և վերջում ես վճարեցի 30 միլիոն եվրո»,- ասել է Ռոնալդոն Flow Podcast-ին։
Այս պահին «Վալյադոլիդը» զբաղեցնում է իսպանական Սեգունդայի 5-րդ հորիզոնականը՝ աղյուսակի առաջատար «Ալմերիային» զիջելով 10 միավոր։