CHAMPIONS LEAGUE. «Բավարիա» – «Բարսելոնա» հանդիպման վերաբերյալ որոշում է կայացվել

Երկրպագուները ներկա չեն լինի Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի «Բավարիա» – «Բարսելոնա» հանդիպմանը:

Որոշումը պայմանավորված է եղել կորոնավիրուսի տարածման հետ կապված բարդ իրավիճակով։

Հանդիպումը կկայանա դեկտեմբերի 8-ին։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 00։00-ին։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գերմանիայում հանդիպումներին կթույլատրվի ոչ ավելի, քան 15 հազար երկրպագու կամ մարզադաշտի տարողունակության 50 տոկոսից ոչ ավելին։