Ժոան Լապորտան ցանկանում է «Կամպ Նոու» ստադիոնի անվանման իրավունքը վաճառել

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է ակումբի աշխատանքի ֆինանսական կողմերի մասին.

«Կամպ Նոու» ստադիոնի անվանման իրավունքների մասին.

«Մենք ունենք առնվազն 5 առաջարկ. Մենք ցանկանում ենք տարեկան ստանալ 30-ից 40 միլիոն եվրո։ Դրանք պայմանագրեր են, որոնք սովորաբար կնքվում են 10-15 տարով»։

Տիտղոսային հովանավորի մասին.

«Մենք կցանկանայինք դա կարգավորել մինչև տարեվերջ կամ 2022 թվականի սկիզբը։ Nike-ին ժամանակ է հարկավոր մարզահագուստը պատրաստելու համար, և Rakuten-ի հետ պայմանագիրը մոտ է ավարտին:

Մենք լավ հարաբերություններ ունենք Rakuten-ի հետ, կարող ենք երկարաձգել պայմանագիրը, բայց կան այլ ընկերություններ, որոնք ավելին են առաջարկում: Այս պահին գումարը կարևոր է»,- ասել է Լապորտան TV3-ին տված հարցազրույցում։