ՊՍԺ-ի և Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապպեն ժամանել է «Ոսկե գնդակի» հանձնման արարողությանը։
«Իհարկե, մեկ կամ մի քանի «Ոսկե գնդակ» նվաճելն իմ նպատակն է: Բայց դա ժամանակ է պահանջում»,- ասաց նա կարմիր գորգի կարճ հարցազրույցի ժամանակ:
«Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը մեկնարկել է Երևանի ժամանակով 23:30-ին։