«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին՝ տարվա լավագույն երիտասարդ ֆուտբոլիստ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին արժանացել է France Football-ի տարվա լավագույն երիտասարդ խաղացողի մրցանակին։

2018 թվականին Կիլիան Մբապպեն ստացել է Ռայմոնդ Կոպի առաջին մրցանակը մինչև 21 տարեկան ֆուտբոլիստների համար, իսկ 2019 թվականին մրցանակը ստացել է Մաթեյս դե Լիխտը։ 2020 թվականին մրցանակը չհանձնվեց կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով։