Նեապոլի օդանավակայանում չափել են «Բարսելոնայի» ֆուտբոլիստների ջերմությունը

Կատալոնական «Բարսելոնան» ժամանել է Նեապոլ, որտեղ Չեմպիոնների Լիգայի շրջանակում, փետրվարի 25-ին կմրցի «Նապոլիի» հետ:

Օդանավակայանում չափել են խաղացողների ջերմությունը: Պատճառը տարածվող կորոնավիրուսն է: Հաղորդվում է, որ Նեապոլում 2 դեպք է հայտնաբերվել:

Նախորդ շաբաթ Իտալիայի A սերիայի մի քանի հանդիպում հետաձգվեց նույն պատճաով: