EUROPA LEAGUE. Շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները (լուսանկար)

ՈւԵՖԱ-ն քվեարկություն է սկսել Եվրոպա Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի լավագույն խաղացողին ընտրելու համար:

Հավակնորդների ցանկում է հայտնվել 4 ֆուտբոլիստ.

Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Ալեքսանդր Սոբոլևը դուբլի հեղինակ է դարձել «Նապոլիի» դեմ խաղում (2:1):

«Լիոնի» կիսապաշտպան Ռայան Շերկին երկու գոլ է խփել «Բրոնդբյուի» դեմ հանդիպմանը (3:1):

«Ռեյնջերսի» հարձակվող Ալֆրեդո Մորելոսը դուբլ է ձևակերպել «Սպարտայի» հետ խաղում (2:0):

«Բայերի» կիսապաշտպան Ռոբերտ Անդրիխը 2 գոլ է խփել «Սելթիկի» դեմ խաղում (3:2):

https://twitter.com/EuropaLeague/status/1464007194454728714