«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Կոնֆերենցիաների Լիգայի խմբային փուլում «Զարյայի» նկատմամբ ջախջախիչ հաղթանակը (4:0):
«Առաջին դրական ազդանշանն այն էր, որ մենք պատասխանատվություն էինք զգում այս խաղում հաղթանակի և մրցաշարում հետագա մրցելույթների համար: Մենք հենց առաջին րոպեներից շատ լավ խաղացինք, կարող էինք 6 կամ 7 գոլ խփել:
«Զարյան» ամենաբարձր մակարդակի թիմ չէ, բայց նրանք ագրեսիվ էին և լավ անհատական որակներ ունեն: Այսօր մեր մի քանի խաղացողներ անհավանական խաղ ցուցադրեցին: Մենք երջանիկ ենք, որ դուրս եկանք փլեյ-օֆֆ», – Մոուրինյոյին է ցիտում Sky Sport Italia-ն: