Ռոնալդուն նախորդ մրցաշրջանում ՉԼ-ից դուրս մնալուց հետո արտասվել է «Յուվենտուսի» հանդերձարանում (լուսանկար)

Amazon Prime սթրիմինգային ծառայությունը վավերագրական սերիալ է թողարկել՝ All or Nothing: Juventus: Ֆիլմը թուրինյան ակումբի 2020/21 մրցաշրջանի մասին է:

Ֆիլմում են հայտնվել նաև Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչում «Պորտուից» կրած պարտության կադրերը: Հանդիպման ընդմիջմանը «Ծեր սինյորան» պարտվում էր 0:1 հաշվով, ինչը դուր չի եկել Կրիշտիանու Ռոնալդուին, ով էմոցիոնալ է եղել և անգամ վիճել է թիմակցի՝ Խուան Կուադրադոյի հետ:

Ռոնալդու. մենք պետք է ավելի համառ աշխատենք: Մենք ընդհանրապես չէինք խաղում:

Կուադրադո. մի՛ անհանգստացիր:

Ռոնալդու. մենք չափազանց վատ ենք խաղում:

Կուադրադո. դու պետք է օրինակ ծառայես բոլորի համար:

Ռոնալդու. դա ինձ էլ է վերաբերվում: Մենք պետք է միմյանց ճշմարտությունն ասենք, շատ վատ խաղացինք: Սա Չեմպիոնների Լիգայի հանդիպում է, մենք պետք է բնավորություն ցույց տանք: 

Նշենք, որ երկրորդ խաղակեսում «Յուվենտուսին» հաջողվեց երկու գոլ խփել և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ, որում թուրինյան ակումբը երկու գոլ բաց թողեց և դուրս մնաց մրցաշարից:

Այդ պարտությունից հետո Ռոնալդուն «Յուվեի» հանդերձարանում չի կարողացել զսպել արցունքները: