Մադրիդի «Ռեալի» և Հոլանդիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ռաֆայել վան դեր Վարտը քննադատել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիին ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիից» կրած 1:2 հաշվով պարտությունից հետո։
«Կամքի խնդիր է։ Կամ ուզում ես, կամ չես ուզում։ Եթե Մեսսին գոլ չի խփում կամ գոլային փոխանցում չի կատարում, ուրեմն վատ հանդիպում է անցկացրել։ Նեյմարն ավելին է ստեղծում, ինչպես և Մբապպեն։
Կրիշտիանու Ռոնալդուն, օրինակ, – չնայած նրանք իրենց տեսակի մեջ երկու բոլորովին տարբեր խաղացողներ են – պայքարում է և ցանկանում է թիմը տեղափոխել հաջորդ մակարդակ: Մեսսին պարզապես երբեմն շրջում է խաղադաշտում, և ես մտածում եմ՝ չե՞ս ամաչում։
Ես հիասթափված եմ Մեսսիից. Սա մեծ ափսոսանք է, քանի որ նման խաղացող այլեւս երբեք չի ծնվի։ Սա սկսվեց Կումանի՝ «Բարսելոնա» գալով: Նա մերժում էր աշխատել, և դա ճիշտ չէ Մեսսիի նման խաղացողի համար»,- Ռաֆայել վան դեր Վարտի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն: