ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի լավագույն խաղացող է ճանաչվել Լիսաբոնի «Սպորտինգի» կիսապաշտպան Պեդրու Գոնսալվեշը:
23-ամյա պորտուգալացին Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում (3:1) դուբլի հեղինակ էր դարձել, ինչի շնորհիվ «Սպորտինգը» մրցաշարի փլեյ-օֆֆի ուղեգիր էր նվաճել:
Մրցանակի հավակնորդների թվում էին նաև «Ինտերի» հարձակվող Էդին Ջեկոն, «ՌԲ Լեյպցիգի» հարձակողական ոճի կիսապաշտպան Էմիլ Ֆորսբերգը և «Այաքսի» հարձակվող Սեբաստյեն Ալերը:
https://twitter.com/ChampionsLeague/status/1463880968096387078