Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Սպորտինգը» հաղթեց Դորտմունդի «Բորուսիային» (3:1):
Թիմը վաստակեց ինը միավոր և երկրորդ տեղով դուրս եկավ 1/8 եզրափակիչ։ «Այաքսը» 15 միավորով առաջին տեղում է:
Վերջին անգամ «Սպորտինգը» Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ դուրս էր եկել 2008/09 մրցաշրջանում:
Այն ժամանակ թիմը խմբում զբաղեցրեց երկրորդ տեղը՝ վաստակելով 12 միավոր։ Առջևում էր միայն «Բարսելոնան» (13 միավոր):
2008/09 մրցաշրջանում «Սպորտինգը» դուրս մնաց Չեմպիոնների Լիգայից 1/8 եզրափակիչում։ Մրցակիցը Մյունխենի «Բավարիան» էր, որին պորտուգալական ակումբը պարտվեց 0:5, 1:7 հաշվով։