Լիոնել Մեսսիի, Կիլիան Մբապպեի և Նեյմարի ստացած գնահատականները «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում

Ֆրանսիական L’Equipe պարբերականը գնահատել է «Մանչեսթեր Սիթիի» և ՊՍԺ-ի ֆուտբոլիստներին Չեմպիոնների Լիգայի այս թիմերի միջև կայացած հանդիպման համար (2:1):

Ամենաբարձր գնահատականը ստացել է անգլիացի կիսապաշտպան Ռիյադ Մահրեզը՝ 10-ից 8, Բեռնարդու Սիլվան ստացել է 7:

ՊՍԺ-ի ֆուտբոլիստներից ամենաբարձր գնահատականը ստացել են Պրեսնել Կիմպեմբեն ու Մարկինյոսը` 6:

Փարիզցիների հարձակվողներ Կիլիան Մբապպեն ու Նեյմարն այս խաղում ստացել են 5 գնահատական, իսկ Լիոնել Մեսսին՝ 4։