«Սպորտինգի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ դուրս գալը Դորտմունդի «Բորուսիային» (3:1) հաղթելուց հետո։
«Թիմն աճում և հարմարվում է: Այսօր մենք խաղացինք հիանալի թիմի դեմ, որը մեզ մղեց դեպի դարպասը։ «Բորուսիան» ավելի լավ խաղաց, քան Գերմանիայում, բայց մենք նույնպես շատ ավելի լավն էինք։
Սա առաջընթաց է, փոքրիկ քայլ մեր ակումբի հիմնական գաղափարի իրականացման ուղղությամբ։ Մենք 1/8 եզրափակիչում ենք. դա հիանալի է ակումբի համար, բայց դեռ շատ աշխատանք կա առջևում»,- ասել է Ամորիմը: