Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի լավագույն խաղացողի թեկնածուները

ՈւԵՖԱ-ն սկսել է Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի լավագույն խաղացողի քվեարկությունը։

Հավակնորդների ցուցակում ընդգրկված է չորս խաղացող.

«Սպորտինգի» կիսապաշտպան Պեդրո Գոնսալվեշը դուբլի հեղինակ է դարձել Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում (3:1):

«Այաքսի» հարձակվող Սեբաստիան Ալլեն երկու գնդակ է խփել «Բեշիկթաշի» դարպասը (2:1):

«Ինտերի» հարձակվող Էդին Ջեկոն դուբլի հեղինակ է դարձել «Շախտյորի» դեմ խաղում (2:0):

«ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Էմիլ Ֆորսբերգը երկու գոլ խփել է «Բրյուգեի» դարպասը (5:0):