Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղում «Ինտերը» հաղթեց «Շախտյորին» (2:0):
Դուբլի հեղինակ է դարձել Ներաձուրիների հարձակվող Էդին Ջեկոն, որն աչքի է ընկել 61-րդ և 67-րդ րոպեներին։
35-ամյա բոսնիացին Եվրագավաթներում իր գոլերի թիվը հասցրեց 50-ի (առանց որակավորումների): Չեմպիոնների Լիգայի 60 խաղում նա խփել է 25 գոլ, իսկ Եվրոպա Լիգայի 48 խաղում՝ 25։