Յուլիան Նագելսմանը՝ Կիևի «Դինամոյի» հետ խաղի մասին. «Սա արժանի հաղթանակ էր»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը մեկնաբանել է ՉԼ խմբային փուլի 5-րդ մրցափուլում Կիևի «Դինամոյի» նկատմամբ տարած արտագնա հաղթանակը (2:1):

«Հաշվի առնելով հանգամանքները, կադրային իրավիճակը և այն փաստը, որ Լյուկա Էրնանդեսը փոխարինվեց վնասվածքի պատճառով, ես կարծում եմ, որ սա արժանի հաղթանակ էր: Մենք իրավիճակներ ունեինք, երբ մեզ չէր բավականացնում վերջին փոխանցումը, մեր բախտը չբերեց բաց թողած գոլի ժամանակ: Ընդհանուր առմամբ ամեն ինչ լավ էր:

Մենք պետք է ավելի լավ գործենք: Դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու և, վերջիվերջո, մենք պետք է ավելի կայուն դառնանք, քանի որ շատ էին պահերը, երբ մրցակիցը կարող էր գոլ խփել», – 34-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում Bayern & Germany թվիթերյան էջը: