«ՈւԵՖԱ՝ մաֆիա». «Մալմյոյի» երկրպագուները դժգոհ են եղել «Զենիթի» հետ խաղում մրցավարի որոշումից

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Մալմյոն» իր հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Զենիթի» հետ (1:1):

Ռուսաստանի չեմպիոնը հանդիպման ավելացված ժամանակում 11-մետրանոց հարվածի իրավունք ստացավ և հավասարեցրեց հաշիվը: Ընդհանուր առմամբ խաղի գլխավոր մրցավարը շվեդական ակումբի դարպասը 2 11-մետրանոց էր նշանակել, սակայն «Զենիթը» չէր կարողացել անվրեպ իրացնել առաջին հարվածը:

Երկրորդ 11-մետրանոցից հետո «Մալմյոյի» երկրպագուները սկսել են վանկարկել «ՈւԵՖԱ՝ մաֆիա»:

Հանդիպման տեսությունը կարող եք դիտել այստեղ: