«Բարսելոնայի» 18-ամյա ֆուտբոլիստը կրկնել է Լիոնել Մեսսիի նվաճումը (լուսանկար)

«Բարսելոնայի» հարձակվող Յուսուֆ Դեմիրը կատալոնական ակումբի կազմում մեկնարկային րոպեներից մասնակցել էր Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի «Բենֆիկայի» դեմ հանդիպմանը (0:0):

Ավստրիացին դարձել է Լիոնել Մեսսիից հետո առաջին արտասահմանցի ֆուտբոլիստը, ով «կապտանռնագույնների» մեկնարկային կազմում խաղադաշտ է դուրս եկել ՉԼ-ի խաղում:

Նշենք, որ 18-ամյա խաղացողը «Բարսայում» հանդես է գալիս վարձավճարով:

https://twitter.com/goal/status/1463253133304467461?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1463253133304467461%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fwww.soccer.ru%2Fnews%2F1293008%2Fdemir-yusuf-messi-lionel