Կրիշտիանու Ռոնալդուն անգլիական թիմերի ֆուտբոլիստների շրջանում բացառիկ ռեկորդ սահմանեց Չեմպիոնների Լիգայում

Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Վիլյառեալին» (2:0):

Հաշիվը 78-րդ րոպեին բացել է պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

Պորտուգալացին այսպիսով գոլ է խփել Չեմպիոնների Լիգայի ընթացիկ խաղարկության բոլոր հինգ հանդիպումներում։ Ընդհանուր առմամբ նա ունի վեց գոլ։

36-ամյա ֆուտբոլիստը ռեկորդ է սահմանել՝ դառնալով անգլիական ակումբների խաղացողների շրջանում առաջին խաղացողը, ով գոլ է խփում Եվրոպայի գավաթի/Չեմպիոնների Լիգայիմեկ խաղարկության բոլոր հինգ մեկնարկային խաղերում: