«Բավարիայի» 8 ֆուտբոլիստ բաց կթողնի Կիևի «Դինամոյի» դեմ խաղը

«Բավարիան» իր պաշտոնական կայքում հաստատել է, որ թիմի 8 ֆուտբոլիստ չի կարողանա խաղալ Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի Կիևի «Դինամոյի» դեմ արտագնա հանդիպմանը:

Խաղը բաց կթողնեն կորոնավիրուսով վարակված Նիկլաս Զյուլեն, ինչպես նաև Յոզուա Կիմիխը, Սերժ Գնաբրին, Էրիկ-Մաքսիմ Շուպո-Մոտինգը, Յոսիպ Ստանիշիչը, Միքայել Կյուիզանսը և Ջամալ Մուսիալան, ովքեր ստիպված են մեկուսացվել՝ կորոնավիրուսով վարակված անձի հետ շփման պատճառով։

Դայո Ուպամեկանոն խաղը բաց կթողնի որակազրկման պատճառով:

Նաև հարցականի տակ է Մարսել Զաբիտցերի և Կինսլի Կոմանի մասնակցությունը:

Հիշեցնենք, որ «Դինամո» Կիև – «Բավարիա» հանդիպումը տեղի է ունենալու այսօր՝ Երևանի ժամանակով 21:45-ին: