Չեմպիոնների Լիգայի 2021/22 խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» իր հարկի տակ ընդունելու է ՊՍԺ-ին: Պեպ Գվարդիոլայի թիմն այժմ 9 միավորով A խմբի առաջատարն է, իսկ ՊՍԺ-ն 8 միավորով զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը:
Ինչպես հայտնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը՝ հանդիպումը կսպասարկեն իտալացի մրցավարները՝ Դանիելե Օրսատոյի գլխավորությամբ: Եզրերում նրան կօգնեն Ալեսանդրո Ջալատինին և Ֆաբյանո Պրետին, իսկ խաղի պահեստային մրցավար է նշանակվել Լուկա Պայրետոն:
«Մանչեսթեր Սիթի» – ՊՍԺ խաղը կայանալու է վաղը՝ Երևանի ժամանակով 23:55-ին: