ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը կարող է չմասնակցել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին, հայտնում է RMC Sport-ը:
Աղբյուրի տվյալներով՝ իսպանացի ֆուտբոլիստը դեռևս 100 տոկոսով պատրաստ չէ, թեև մարզվում է թիմի ընդհանուր խմբում: Հիշեցնենք, որ 35-ամյա խաղացողն այս տարվա ամռանը ՊՍԺ տեղափոխվելուց հետո դեռևս չի մասնակցել փարիզյան ակումբի ոչ մի հանդիպման:
«Մանչեսթեր Սիթի» – ՊՍԺ խաղը կայանալու է նոյեմբերի 24-ին՝ Երևանի ժամանակով 23:55-ին: