Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը մեկնաբանել է աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի վերջին տուրում Ֆինլանդիայի ընտրանու նկատմամբ տարած հաղթանակը (2:0):
«Սա ծանր խաղ էր: Հաճելի է առանց պարտության 27 անընդմեջ խաղ անցկացնելը: Դրանք, իհարկե, պարզապես թվեր են, բայց, այնուամենայնիվ, հաճելի է:
Ես նաև ուրախ եմ, որ թիմում նոր խաղացողներ են հայտնվել, և որ օրացույցային տարին ավարտվեց հաղթանակով», – Դեշամի խոսքերն է փոխանցում ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը: