Վիրջիլ վան Դեյկ. «Բարելավվելու շատ բաներ կան, բայց գլխավորն արդյունքն է»

Հոլանդիայի հավաքականի պաշտպան Վիրջիլ վան Դեյկը խոսել է ԱԱ-2022-ի ընտրական փուլի եզրափակիչ մրցափուլում Նորվեգիայի նկատմամբ տարած 2:0 հաշվով հաղթանակի մասին:

«Մենք պետք է ռեակցիա ցույց տայինք շաբաթ օրվանից հետո ու մենք դա արեցինք:

Իհարկե, շատ բաներ կան, որոնք կարելի է բարելավվել, բայց գլխավորը դա արդյունքն է: Մենք գնում ենք Քաթար», – 30-ամյա խաղացողին է ցիտում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը: