Գարեթ Սաութգեյթը խոսել է Քաթարում մարդու իրավունքների խախտումների մասին

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը խոսել է Քաթարում մարդու իրավունքների խախտումների մասին այն բանից հետո, երբ թիմը դուրս եկավ այդ երկրում անցկացվելիք Աշխարհի առաջնության եզրափակիչ փուլ։

«Ես Անգլիայի պատվիրակության կազմում էի Քաթարից եկած մարդկանց հետ բանակցությունների ժամանակ: Փորձեցի ավելի լավ հասկանալ իրավիճակը։ Կարծում եմ, որ մենք ժամանակ կհատկացնենք խաղացողներին թարմացնելու և նրանց պատմելու, թե ինչ է կատարվում այնտեղ:

Պետք է հստակ հասկանանք, թե ում հետ պետք է սա քննարկենք, ինչ խնդիրներ են կարևոր, քանի որ զգացողություն կա, որ դրանք շատ են։ Եվ սա շատ ծանր իրավիճակ է մեզ համար։ Մենք պետք է աշխատենք մարդկանց հետ և ներկայացնենք Անգլիան այլ երկրում։ Եվ երբ դա անում ես, պետք է 100 տոկոսով վստահ լինես փաստերի վրա:

Դա հեշտ չէ։ Դժվար է հասկանալ, թե ինչ է կատարվում հիմա և ինչ է եղել վաղուց։ Մենք պատասխանատու ենք, պետք է ճիշտ կերպով պաշտպանենք երկրի պատիվը.

Մեր ազգերի միջև կան էական մշակութային տարբերություններ։ Իսկ մենք ազգովի շատ ենք համագործակցում Քաթարի հետ։ Ես կարդացի Rolls Royce-ի, մոտ 10000 նոր աշխատատեղերի և էկոլոգիական սարքավորումների և արտադրության մեթոդների մեջ Քաթարի մեծ ներդրումների մասին: Այնպես որ, դա շատ դժվար է: Բայց մենք ժամանակ կհատկացնենք հարցն ուսումնասիրելու համար։

Եթե ​​մենք զգանք, որ կարող ենք ինչ-որ կերպ ուշադրություն հրավիրել խնդրի վրա և օգնել, մենք դա կանենք ինչպես միշտ», – ասել է Սաութգեյթը: