«Ջենոայի» գլխավոր մարզիչ Անդրեյ Շևչենոն, որը նախկինում գլխավորել է Ուկրաինայի հավաքականը, ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ Բոսնիա և Հերցեգովինայի հետ վճռորոշ խաղից առաջ դիմել է նախկին թիմին։
«Առաջ դեպի հաղթանակ. Ողջունում ենք մեր թիմին և մաղթում հաջողություն այսօր»,- գրել է Շևչենկոն իր թվիթերյան էջում:
Եզրափակիչ տուրից առաջ Ուկրաինան D խմբում 9 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը։ Ակտիվում 7 միավոր ունեցող Բոսնիա և Հերցեգովինան կորցրել է խմբից դուրս գալու հնարավորությունը։ Երկրորդ տեղում ընթացող Ֆինլանդիան ունի 11 միավոր։ Այսօր ֆինները տանը կխաղան Ֆրանսիայի հավաքականի հետ, որն արդեն խմբում 1-ին տեղով դուրս է եկել մրցաշարի եզրափակիչ փուլ։
Երկու հանդիպումներն էլ կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:45-ին: