Ռուսաստանի Ֆուտբոլային Միությունից արձագանքել են Վալերի Կարպինի հնարավոր հեռացման մասին լուրերին

Ռուսաստանի Ֆուտբոլային Միությունից արձագանքել են Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից Վալերի Կարպինի հնարավոր հեռանալուն։

«ՌՖՄ-ի դիրքորոշումը ազգային հավաքականի գլխավոր մարզչի պայմանագրի վերաբերյալ հիմնված է այն բանի վրա, որ գլխավոր մարզչի և մարզչական շտաբի հետ կնքված համաձայնագրում ի սկզբանե դրված էր կետ՝ ազգային հավաքականի՝ ԱԱ դուրս գալու դեպքում ավտոմատ երկարաձգելու մասին»,- հայտնել են ՌՖՄ մամուլի ծառայությունից։

Ռուսաստանի հավաքականը Խորվաթիայի ընտրանուն պարտվելուց հետո ԱԱ-ի ուղեգիր կփորձի ձեռք բերել փլեյ-օֆֆում:
Ավելի վաղ Կարպինը հայտնել էր, որ դեռ չգիտի՝ կշարունակի՞ աշխատել ազգային հավաքականի հետ։