Պաուլո Դիբալան կկարողանա մասնակցել Բրազիլիայի հավաքականի դեմ հանդիպմանը

«Յուվենտուսի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Պաուլո Դիբալան կկարողանա մասնակցել ԱԱ-2022-ի որակավորման փուլի՝ Բրազիլիայի ընտրանու հետ առանցքային հանդիպմանը: Այս մասին հայտնում է Сalciomercato-ն:

Աղբյուրը նշում է, որ 28-ամյա ֆուտբոլիստի վնասվածքը լուրջ չէ: Այդպիսով, հարձակվողը, հավանաբար, կմասնակցի Բրազիլիայի հետ խաղին:

Արգենտինայի և Բրազիլիայի հավաքականների միջև հանդիպումը կայանալու է նոյեմբերի 17-ին՝ Երևանի ժամանակով 03:30-ին: