Արգենտինայի հավաքականի հարձակվող Ալեխանդրո Գոմեսը վնասվածք է ստացել, հայտնում է ազգային թիմի մամուլի ծառայությունը:
33-ամյա խաղացողի մոտ ծնկի վնասվածք է ախտորոշվել: Մանրամասն բուժզննումից հետո հայտնի կդառնա, թե հարձակվողը որքան ժամանակ կգտնվի լազարեթում:
Սակայն արդեն հայտնի է, որ Պապու Գոմեսը չի մասնակցի ԱԱ-2022-ի ընտրական փուլի Բրազիլիայի դեմ հանդիպմանը:
Արգենտինա – Բրազիլիա խաղը տեղի է ունենալու նոյեմբերի 17-ին՝ Երևանի ժամանակով 03:30-ին: