Նախօրեին կայացավ ԱԱ-2022-ի ընտրական մրցաշարի՝ Սան Մարինո- Անգլիա հանդիպումը: Այն ավարտվեց Գարեթ Սաութգեյթի թիմի 10:0 հաշվով հաղթանակով:
Հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին բացեց «Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Հարի Մագուայրը: 28-ամյա խաղացողի համար դա 7-րդ գոլն էր ազգային թիմի կազմում:
Մագուայրը դարձել է Անգլիայի հավաքականի պատմության ամենաարդյունավետ կենտրոնական պաշտպանը՝ գերազանցելով Ջոն Թերիին և Ջեք Չարլթոնին, ովքեր իրենց ակտիվում 6-ական գոլ ունեն: