Հարձակվող Նեյմարը չի կարողանա Բրազիլիայի հավաքականին օգնել ԱԱ-2022-ի ընտրական մրցաշարի Արգենտինայի ընտրանու դեմ խաղում:
Ինչպես հայտնում է Globo Esporte-ն՝ ՊՍԺ-ի ֆուտբոլիստի մոտ մկանային խնդիրներ են առաջացել, ինչի պատճառով նա չի մեկնել Արգենտինա:
Նեյմարը մարզչական շտաբին հայտնել է, որ ցավ է զգում, և քանի որ Բրազիլիան արդեն ԱԱ-ի ուղեգիր է նվաճել, իսկ ՊՍԺ-ն առաջիկայում Չեմպիոնների Լիգայում կարևոր խաղ ունի «Մանչեսթեր Սիթիի» հետ, որոշում է կայացվել 29-ամյա խաղացողին չընդգրկել հայտացուցակում:
Արգենտինա – Բրազիլիա հանդիպումը կայանալու է նոյեմբերի 17-ին՝ Երևանի ժամանակով 03:30-ին: